Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.07.2012 | 02:23

Լսեցինք, թե ինչ է խոսում Տեր Աստվածը մեր. խաղաղության մասին պիտի խոսի իր ժողովրդի, իր սրբերի և սրտով դեպի իրեն դարձողների հետ։ Արդարև, մոտ է նրա շնորհելիք փրկությունն իր երկյուղն ունեցողների համար, որպեսզի մեր երկրում նրա փառքը հաստատվի։ Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։ Ճշմարտությունը երկրից բուսավ, արդարությունը երկնքից երևաց։ Տերը բարություն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տա։
Սաղմոսներ 84.9-13

Դիտվել է՝ 3586

Մեկնաբանություններ